Պարա կանոե մարզաձևը ներկայացվեց նոր մարզիկներին
8 ամիս առաջ

Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն պարա կանոե մարզաձևի մասսայականացման նպատակով Սևանում կազմակերպվել էր վարպետաց դաս մարզաձևով հետաքրքրված անձանց համար։ Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը ծանոթացրեց պարա կանոէ մարզաձևի պատմությունը, իսկ Պարա կանոեի հավաքական թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Մալխասյանը ներկայացրեց մարզաձևի վերջին տարիների գրանցած առաջընթացը։ Վերջում հավաքականի պարա թիավարող Արթուր Պետրոսյանը վարպետաց դաս ցուցադրեց հնարավոր ապագա մարզիկների համար։