Ոչ դոպինգին
6 ամիս առաջ
Այսօր հյուրընկալել էինք Հայաստանի հակադոպինգային գործակալության աշխատակիցներին։ Նրանք տարբեր պարա մարզաձևեր ներկայացնող մարզիկների և նրանց մարզիչների համար հետաքրքիր դասախոսություն կարդացին, նեկայացրեցին արդար խաղի կարևորությունը և հատուկ հարցաշարի միջոցով ստուգեցին դոպինգի վերաբերյալ մասնակիցների գիտելիքները։ Հարցաշարին ճիշտ պատասխանողները պարգևատրվեցին նվերներով։ Սա Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի հակադոպինգային գործակալության հերթական համագործակցունն էր <<ոչ դոպինգին >> քարոզարշավի շրջանակներում։ Միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը։
