Ուսումնամարզական հավաքին կմիանան նաև երիտասարդական հավաքականի մարզիկները

9 ամիս առաջ
Ուսումնամարզական հավաքին կմիանան նաև երիտասարդական հավաքականի մարզիկները

«Փյունիկ» մարզահամալիրում փետրվարի 19-ից մեկնարկել  է Պարածանրամարտի հավաքականի պարալիմպիկ աթլետ Գրետա Վարդանյանի անհատական պլանով մարզումները։ Մարզումներն անց են կացվում հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Զուրաբյանի գլխավորությամբ և անձնական մարզիչ Գևորգ Հովհաննիսյանի, բրազիլացի մարզիչ Վալդեցիր Լոպեսի, հավաքականի կինեզոլոգ Գոռ Նարինջյանի, մարզչի օգնական Էդգար Մակարյանի ներգրավմամբ և հավաքականի բժիշկներ Հրանտ Աշճյանի ու Նարինե Զալիբեկյանի հսկողության ներքո։

Հավաքականի մյուս 6 մարզիկները, այդ թվում երիտասարդականի մարզիկները կմիանան ուսումնամարզական հավաքին փետրվարի 25-ին։ 

#պարալիմպիկխաղեր #դուբայ #պարածանրամար #parapowerlifting #paralympicgames #փարիզ2024 #Paris2024Olympics