1 year ago
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեում սույն թվականի հունիսի 12-ին կայացավ «Փարիզ -2023 Պարա աթլետիկայի աշխարհի առաջնության մասնակցություն» ծրագրի աշխատանքային խմբի ընդլայնված կազմով հրավիրված նիստը։
Նիստում քննարկվեցին՝ (1) Աշխարհի առաջնության մասնակցության ապահովման ընթացակարգային (2) Ծրագրի ֆինանսական ապահովման (3) Մարզիկների բժշկական և արդար մրցապայքարի ապահովման,
(4) Մուտքի վիզաների ստացման,
(5) Հավաքական թիմի մարզիկների կենտրոնացված պարապմունքների կազմակերպման, (6) Մարզական հագուստի ակրեդիտացիայի հարցերը։
Պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն