Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոն

2025-04-25 05:45:00 - 2025-04-30 05:45:00

Հայաստանի պարա հոկեյի հավաքականը Կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Ադապտիվ հոկեյի միջազգային փառատոնին, որն անցկացվելու է 2025թ․ ապրիլի 25-30-ը «Սիրիուս» դաշնային տարածքում։

 

Փառատոնը միավորում է 120 թիմ՝ 60 տարբեր քաղաքներից, և այս տարի առաջին անգամ այն ստացել է միջազգային կարգավիճակ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Ղազախստանի և Հայաստանի ներկայացուցիչները՝ ընդլայնելով փառատոնի աշխարհագրությունը։

 

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հովանավորներին և աջակիցներին՝ այս ճանապարհին մեզ հետ լինելու համար։ Մաղթում ենք մեր թիմին հաջողություն ու հաղթանակներ այս կարևոր ու պատասխանատու մրցաշարում։

 

#ArmenianNationalParalympicCommittee #Parahockey #AdaptiveHockey #TeamArmenia #InclusiveSports #SiriusFestival #ԱդապտիվՀոկեյ #Հայաստան #Armenianhockey