Տեղի է ունեցել պարալիմպիկ մարզաձևերի հանձնաժողոէների նիստեր
1 ամիս առաջ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեում սույն թվականի փետրվարի 25-ին հրավիրվել էր ՀԱՊԿ Պարա ծանրամարտ🏋️♂️, ՀԱՊԿ Անվասայլակով բասկետբոլ ♿️🏀 և ՀԱՊԿ Պարա սեղանի թենիս 🏓մարզաձևերի հանձնաժողովների ընդլայնված նիստ։
Նիստի ընթացքում քննարկվեցին անցկացվելիք 2025թ. առաջնությունների և Պարալիմպիկ հավաքականի մարզիկների միջազգային մրցաշարարերի նախապատրասմանը վերաբերող հարցեր։
Հավաքականների մարզչական ղեկավար կազմի կողմից ցուցումներ և առաջադրանքներ տրվեցին անձնական մարզիչներին։
Հանձնաժողովների կողմից հավանության արժանացան ՀՀ 2025թ առաջնությունների անցկացման ժամանակացույցերը և կազմկոմիտեների անհատական ցանկերը։
Առաջարկվեց համապատասխան մարզահամալիրների ղեկավարության հետ համաձայնեցնել առաջնությունների անցկացման համար տրամադրվելիք մարզադահլիճների հարցը և հրապարակել ՀՀ առաջնություններին մասնակցության հրավերները։
Քննարկվեց նաև միջազգային գործընկերների Հայաստան այցելության, մարզագույքերի ձեռքբերման և Պարալիմպիկ մարզադպրոցների հիմնման հետ կապված ընթացիկ հարցերը ու աշխատանքները։
Հավանության արժանացավ նաև մեր լեգենդար Պարալիմպիկ ծանրորդ, աշխարհի ռեկորդակիր Գագիկ Գասպարյանի անվան մրցաշար կազմակերպելու նախաձեռնությունը։
Պարալիմպիկ կոմիտեի լրատվական