Պաշտոնական

1 տարի առաջ

2023թ հոկտեմբերի 19-ին կայացավ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի նիստ։ Նիստում քննարկվեց Պարա ծանրամարտի հավաքական թիմում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև 2022 և 2023 թվականներին բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին, մարզիչներին սպորտային թոշակ ստանալու և տարեվերջյան դրամական պարգևներ ստանալու թեկնածու առաջադրելու մասին որոշման նախագծերը։

Բոլոր որոշումները ընդունվեցին միաձայն։

2023թ սպորտային թոշակ ստանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարություն սահմանված կարգով կներկայացվեն Պարա ծանրամարտ, Պարա աթլետիկա, Պարա սեղանի թենիս, Անվասայլակով բասկետբոլ, Պարա կանոե Պարալիմպիկ մարզաձևերի բարձր արդյունքներ գրանցած հավաքականների մարզիկների գործերը։