ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
5 ամիս առաջ
Սույն թվականի հունիսի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի արտահերթ նիստ։
Օրակարգում ընդգրկված էին՝
1. Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կողմից Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին հատկացված Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի մասնակցության ուղիղ(պարա ծանրամարտ) և բարձր կատարողական (պարա աթլետիկա) կանոնով տեղաբաշխվող վարկանիշային տեղերը Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի խորհրդի կողմից հաստատելու հարցը։
2. Փարիզ 2024 Պարալիմպիկ խաղերի մասնակցության ուղիղ և բարձր կատարողական կանոնով վարկանիշ (ուղեգիր) նվաճած մարզիկների և մարզչական կազմի ցանկը հաստատելու և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն վերջիններիս որպես անվանական թոշակ ստանալու թեկնածու առաջադրելու մասին հարցը։
3. Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի 2023-2024 թվականների գործունեության տարեկան և կիսամյակային հաշվետվությունները հաստատելու մասին հարցերը։
Պարալիմպիկ կոմիտեի խորհուրդը օրակարգի բոլոր հարցերը քննարկեց և միաձայն հաստատեց դրանք։
Պարալիմպիկ կոմիտեի մամլո ծառայություն