Մեկնում են երիտասարդները
1 տարի առաջ
Հայաստանի Պարա ծանրամարտի Պարալիմպիկ հավաքականի մարզիկները նոյեմբերի 25-27 կմասնակցեն ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում կազմակերպվող «Չեմպիոնների գավաթ» միջազգային առաջնությանը։ Մեր բոլոր 4 մարզիկները առաջին անգամ են գործուղվում արտասահման՝ մասնակցելու միջազգային առաջնության։ Թիմի ղեկավար և բժիշկն է Նարինե Զալիբեկյանը, իսկ թիմի մարզիչը Հարություն Մխիթարյանը։
Հավաքականի կազմում ընդգրկված մարզիկներն են՝
Գնել Սաֆարյանը, Սերգեյ Եղիկյանը, Խորեն Ծատուրյանը և Արթուր Բաբայանը