Մամլո հաղորդագրություն

1 տարի առաջ

2022 թվականի նոյեմբերի 7-20-ը Դաղստանի Մախաչկալա քաղաքում կանցկացվի պարա թաեքվոնդո մարզաձևի Դաղստանի հավաքականի մարզահավաքը, որին մասնակցում են Աշխարհի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ: Այս մարզահավաքը պարա թաեքվոնդոյի Ռուսաստանի առաջնության նախապատրաստական միջոցառումների շրջանակներում է: Առաջնությունը կանցկացվի Վորոնեժ քաղաքում նոյեմբերի 26-27-ը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Դաղստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ղեկավարությանը, անձամբ փոխնախագահ Ռուսլան Յուսուպի Բիյարսլանովին և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի ներկայացուցիչ Վադիմ Բադալյանին մեր հավաքական թիմի մարզուհի Նաիրա Աղաբեկյանին (մարզիչ Մարինե Փափազյան) ջերմորեն ընդունելու, աջակցություն ցուցաբերելու և, ինչպես նաև պատրաստվածության և տեխնիկա-տակտիկական վարպետության մակարդակը բարձրացնելու հնարավորություն ընձեռելու համար: Հիշեցնենք, որ այս տարի Նաիրան Սոչիում կայացած Պարալիմպիականների «Մենք միասին ենք: Սպորտ» ամառային խաղերին նվաճեց բրոնզե մեդալ: Այս միջոցառումը Դաղստանի և Հայաստանի մարզիկների միջև բարեկամական կապեր և արդյունավետ համագործակցություն հիմնելու նախադրյալ կարող է հանդիսանալ: Այս հավաքին մեր հավաքականի մարզուհու մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի և Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեների միջև այս տարվա մարտին Խանտի Մանսիյսկում ստորագրված բարեկամության և համագործակցության պայմանագրի արդյունքում: