Դուբայ 2024 Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցությունից Հավաքականի ձեռքբերումները

10 ամիս առաջ
Դուբայ 2024 Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցությունից Հավաքականի ձեռքբերումները

Դուբայում կազմակերված Պարա ծանրամարտի Փարիզ-2024 Պարալիմպիկ խաղերի ուղեգրի նվաճման որակավորման մրցաշարը ավարտվեց։ Այս մրցաշարին մասնակցությունը շատ կարևոր էր քանի որ’

 

1. Ապահովվում էր մարզիկի մնալը Փարիզ -2024 ուղեգրի նվաճման վարկանիշային աղյուսակում։ 

2. Մարզիկը հնարավորություն ուներ բարելավել նշված վարկանիշային աղյուսակում իր դիրքը։

 

Այսպիսով Գրետա Վարդանյանի մասնակցությունը վերոնշյալ մրցաշարին հնարավորություն տվեց վերջինիս մնալ վարկանիշային աղյուսակում և այդ աղյուսակում մեկ դիրքով բարելավել անձնական ցուցանիշը։

 

Ամփոփելով արդյունքները կարող ենք փաստել, որ՝

1. Գրետան բոլոր երեք մոտեցումները տեխնիկապես անթերի կատարեց

2. ⁠Գրետան իր սպորտային կարիերայի լավագույն արդյունքը  գրանցեց, այն է՝ 97 կգ , որը նաև Հայաստանի նոր ռեկորդ է

3. ⁠Գրետան Փարիզ 2024 Պարալիմպիկ Խաղերի մասնակցության հրավեր ստանալու Վարկանիշային աղյուսակում բարելավեց դիրքը մեկ քայլով 12-րդ տեղից տեղափոխվելով 11, իսկ ըստ երկրների  հաշվարկի եզրափակեց  լավագույն տասնյակը։

4. ⁠Գրետան ապահովեց Պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճելու ճանապարհային քարտեզով նախատեսված ևս մեկ պահանջ։

5. ⁠Հավաքականի աշխատանքներում ներգրավված Բրազիլացի փորձառու մարզիչ Վալդեսիր Լոպես դա Սիլվան գերազանց կատարեց մարզչական կազմի կողմից վերջինիս առջև դրված խնդիրները

6. ⁠Մարզիկը անցավ Դոպինգի ստուգման հետազոտություն

7. Հավաքականի բժիշկները և կինեզոլոգ Գոռ Նարինջյանը գերազանց աշխատեցին և մինչ մրցումը հասցրեցին բուժել Գրետայի ուսագոտու հատվածում ստացած վնասվածքը

8. Մեծ էր նաև Հավաքականի գլխավոր մարզիչ Արամ Զուրաբյանի կատարած աշխատանքը, գրագետ մարզումային պլանը, սննդակարգը և թիմի կուռ աշխատանքը։ 

Շնորհակալություն բոլորին ովքեր այս ընթացքում աջակցեցին Գրետայի հաջող մասնակցության ապահովման աշխատանքներին։ 

 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե