Դուբայ 2023 Պարա ծանրամարտի Աշխարհի առաջնությունը թվերով
1 տարի առաջ
Պարա ծանրամարտի 2023 թվականի Աշխարհի առաջնությունը թվերով՝
Առաջնությանը 80 Ազգային պարալիմպիկ կոմիտե հայտավորվել է 499 մարզիկ, 209 կին և 290 տղամարդ։
Հայաստանը🇦🇲 կներկայացնի 7 մարզիկ, 2 կին և 5 տղամարդ։
Հայաստանը կմասնակցի երկու առաջնություններին էլ և երիտասարդների և մեծերի։ Երիտասարդական հավաքականից 2 մարզիկ են, երկուսն էլ պատանի 15-17 տարիքային խմբի🇦🇲🏋️♂️🥇🥈🥉։
Մեր մարզիկները հանդես կգան հետևյալ քաշային կարգերում՝
49կգ - 2 ծանրորդ
55կգ - 2 ծանրորդ
65կգ - 1 ծանրորդ
72կգ - 1 ծանրորդ
80կգ - 1 ծանրորդ
Հավաքական թիմի մասնակցությունն ապահովելու համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և արմատներով
Գյումրեցի Գայանե Աղաբալյանը։
Վերջինիս ջանքերի շնորհիվ կազմակերպվել է հանգանակություն և անհատ բարերար մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունն են կատարել։
Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սվետլանա Մանուկյանը և Հավաքական թիմի ավագ, ՄԿՍ վարպետ Գրետա Վարդանյանը իրենց
անձնական սպորտային նպաստներից են հանգանակել երիտասարդ մարզիկների համար։
Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն փոխառություն է նաև ներգրավել Հայաստանի ազգային հավակական թիմի Աշխարհի առաջնությանը մասնակցութուն ապահովելու և գործուղման ծախսերը հոգալու համար։
Պարալիմպիկ կոմիտեն հատուկ շնորհակալություն է հայտնում բոլոր աջակցողներին, հատկապես ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի ղեկավար անձանց, խորհրդի անդամներին, տնօրինության նախագահ գործադիր տնօրեն պարոն Գևորգ Մաչանյանին, Խորհրդի անդամ պարոն Մերուժան Գալստյանին և իհարկե գյումրեցի Գայանե Աղաբալյանին։